CIES Football Observatory-ն տարվա ընթացքում երկու անգամ ներկայացնում է ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստներին։
Այս անգամ ցանկը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ում տրանսֆերային արժեքը 165,6 միլիոն եվրո է։
Հատկանշական է, որ թոփ-50-ում «Ռեալի» միայն մեկ ֆուտբոլիստ կա։ Հենց 50-րդ հորիզոնականում է Ֆեդե Վալվերդեն։
Թոփ-10-ը ստորև․
1․ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») — 165,6 միլիոն եվրո
2․ Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դորտմունդ) — 152 միլիոն եվրո
3․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») — 151,6 միլիոն եվրո
4․ Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») — 151,1 միլիոն եվրո
5․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն») — 149,4 միլիոն եվրո
6․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ) — 148,3 միլիոն եվրո
7․ Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո») — 141,5 միլիոն եվրո
8․ Ալֆոնսո Դևիս («Բավարիա») — 139,2 միլիոն եվրո
9․ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») — 136,9 միլիոն եվրո
10․ Կայ Հավերց («Չելսի») — 136 միլիոն եվրո։