Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ Քրիստիան Էրիկսենը կհեռանա թիմից հունվարին: Նա մեր ծրագրերի մեջ չէ: Կարծում եմ, որ ճիշտ է, որ նա հեռանում է` իր համար ավելի լավ տեղ գտնելու համար »,- ասել է ակումբի տնօրեն Ջուզեպե Մարոտան:
Դանիացին միլանյան թիմ էր տեղափոխվել այս տարի՝ անգլիական «Տոտենհեմից»: