Բունդեսլիգայի 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Շտուտգարտին» ու ջախջախիչ պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 1-5 հաշվով։
Խաղի 26-րդ րոպեին Վամանգիտուկան բացեց հաշիվը, 39-րդ րոպեին Ռեյնան հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ կեսում հյուրերը ևս 4 գնդակ ուղարկեցին դորտմունդցիների դարպասը։ Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Վամանգիտուկան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆորսթերն, Կուլիբալին և Գոնսալեսը։




























































