«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում 2-0 հաշվով «Բորուսիա» Մյունխենգլադբախին հաղթելուց հետո առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:
Զինեդին Զիդանի գլխավորությամբ «արքայական» ակումբը առաջին անգամ է առաջին տեղով դուրս գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլից: Նախկինում «Ռեալը» փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է երկրորդ տեղով:
2015/16 թվականների մրցաշրջանում «Ռեալը» դարձյալ խմբից դուրս էր եկել առաջին տեղով, սակայն այդ մրցաշրջանում Զիդանը գլխավորել էր մադրիդյան թիմը հունվարին:
Խմբի մյուս ուղեգիրը նվաճեց «Բորուսիա» Մյունխենգլադբախը: