ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով հաղթեց «Մարսելին»։ Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Ֆեռան Տոռեսը, Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Ստեռլինգը 48, 77 և 90-րդ րոպեներին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Օլիմպիակոսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Պորտուին»։
«Սիթին» 16 միավորով C խմբում գրավեց առաջին տեղը, «Պորտուն» 13 միավորով՝ 2-րդ ։ Երկու թիմերն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ։ «Օլիմպիակոսը», որն իր ակտիվում ունի 3 միավոր, կտեղափոխվի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, իսկ «Մարսելը» 3 միավորով դուրս մնաց եվրագավաթներից։