«Բարսելոնայի»գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահ է, որ նա կատալոնական ակումբում տիրող իրավիճակն ամբողջապես իր վերահսկողության տակ է, տեղեկացնում է Sport.es-ը:
«Ցավալի պարտություն կրեցինք թուրինյան ակումբից (0-3), բայց դա ոչինչ չի փոխում:
Ես ամբողջովին վերահսկում եմ ակումբում տիրող իրավիճակը: Սա դեռ սկիզբն է. մեր երկրպագուները կարող են վստահ լինել ՝ մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու միասին»,-ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի «Յուվենտուսի» դեմ խաղում Կումանը վիճաբանել էր իտալական ակումբի մարզչական շտաբի հետ:
Հավելենք, որ «Բարսելոնան» սեփական հարկի տակ չէր պարտվել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 33 խաղում:
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանում խմբային փուլի 3-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեցին Կազանի Ռուբինին: