Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի մարձավիճակի և ապագայի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ես Կրիստիանի հետ նույն հարաբերություններն ունեմ, ինչ մյուսների հետ: Վստահում եմ նրան, դա նկատում են ակումբում:
Այդուհանդերձ, չեմ պատրաստվում իմ կայացրած որոշումների մասին հաշվետվություն տալ լրագրողներին: Իմ կայացրած որոշումները նպաստում են «Ինտերի» առաջխաղացմանը»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Էրիկսենը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման (3-ը մեկնարկային կազմում):