«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղը (3:1).
«Գոհ ենք այս խաղից և նրանից, թե ինչպես խաղացինք: Խաղի սկզբում դժվարություններ ունեցանք: Ֆուտբոլիստներից 10-15 րոպե պահանջվեց, որպեսզի սկսեն ցուցադրել իրենց կարողությունները:
Հանդիպման երկրոդ կեսն ամեն առումով շատ ավելի լավն էր: Յովիչի արդյունավետությունն իմ խնդիրն է, և ոչ թե ձերը: Նա պետք է շարունակի աշխատել և ամեն անգամ, երբ խաղում է, տալիս է պատասխանը: Այո, նրա համար հեշտ չէ, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հասկանում է իրավիճակը:
Արդյոք պե՞տք է խուսափենք «Լիվերպուլից»: Եթե խաղանք նրանց հետ, կոչնչացնենք նրանց»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ A խմբում «Ռեալը» զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակելով 11 միավոր: Խումբը գլխավորում է ՊՍԺ-ն՝ 16 միավորով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: