Դորտմունդի «Բորուսիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի պատանի տաղանդ Ջեովանի Ռեյնայի հետ: Նոր համաձայնագիրը սահմանված է մինչև 2025 թ.:
Ամերիկացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը, որի 18 ամյակը լրացավ նոյեմբերի 13-ին, «Բորուսիա» է տեղափոխվել 2019 թ-ի ամռանը: Գերմանական ակումբում անցկացրած 30 խաղում դարձել է 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ռեյնան արդեն նորամուտն է նշել Միացյալ Նահանգների հավաքականի կազմում ու անցկացրած 2 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:
Alle Infos 👉 https://t.co/RRpP25Ulb3
— Borussia Dortmund (@BVB) November 20, 2020