«Լիվերպուլը» չի պատրաստվում ձմռանը տրանսֆերներ իրականացնել, տեղեկացնում է The Athletic-ը:
Նշվում է, որ Յուրգեն Կլոպը գոհ է իր կազմում եղած ֆուտբոլիստներից և տրանսֆերների հարցին կանդրադառնա մրցաշրջանի ավարտից հետո:
«Թիմում մի շարք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ կան, առանց որոնց Կլոպի թիմին բավական դժվար կլինի պահպանել չեմպիոնական տիտղոսը»,- գրել է հեղինակավոր պարբերականը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: