Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում: Ֆրանսիայի չեմպիոնը տարեկան 16.8 միլիոն եվրո աշխատավարձ (+հավելավճար) է առաջարկում իսպանացուն, տեղեկացնում է AS-ը:
ՊՍԺ-ն մտադիր է 3 տարվա պայմանագիր առաջարկել Ռամոսին:
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականը, իսկ նոր համաձայնագիր կողմերը դեռ չեն կնքել:
Սա նշանակում է, որ Ռամոսը հաջորդ տարվա հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ: