«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից առաջ ասել է, որ իրեն մի քանի անգամ առաջարկել են գլխավորել մադրիդյան ակումբը:
«Նախկինում ես «Ռեալի» մարզիչը դառնալու հնարավորություն ունեցել եմ, բայց ժամանակը համապատասխան չէր: Իհարկե, մի քանի պահ եղել է, որ ես շատ մոտ եմ եղել «Ռեալը» գլխավորելուն, բայց այդ ժամանակ մրցաշրջանն արդեն սկսվել էր, շատ դժվար էր մրցաշրջանի մեջտեղում գնալ այլ ակումբ»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը: