Եվրո 2020-ի (2021) բոլոր հանդիպումները կարող են անցկացվել Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը:
Նախապես որոշված էր, որ այն անցկացվելու է եվրոպական 12 երկրներում, սակայն, կորոնավիրուսի համավարակը խառնել է ՈւԵՖԱ-ի խաղաքարտերը:
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է մրցաշարն անցկացնել մեկ երկրում, մասնավորապես ՝ Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգը հյուրընկալելու է Եվրո 2020-ի չորս հանդիպում