Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան 4.100.000 դրամ է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: