Ցավալի լուր առաջնագծից:
«Ուրարտուի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Armsport.am-ը ևս իր խորին ցավակցություններն է հայտնում Բաբայանների ընտանիքին ու հարազատներին: Հավերժ փառք ընկած հերոսներին: