Լրագրողներին հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարծիքը Ոսկե գնդակի առաջիկա դափնեկրի իր թեկնածուի մասին:
Իսպանացի մասնագետը հետաքրքրաշարժ պատասխան է տվել.
«Վստահ եմ, որ սկզբում Ոսկե գնդակը կտան Մեսսիին, այնուհետև VAR համակարգով կնայեն և կվերահանձնեն Վան Դեյքին»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Eurosport-ը:
Ոսկե գնդակի մրցանակակրի անունը հայտնի կդառնա դեկտեբերի 2-ին: