«Միլանը» և «Էվերտոնը» կարող են փոխանակում կատարել: Հնարավոր է, որ Քշիշտոֆ Պենտեկը մեկնի Լիվերպուլ, իսկ Մոյզե Քինը կգնա հակառակ ուղղությամբ:
Այնուամենայնիվ, խոսքը ամբողջական տրանսֆերների մասին չէ: «Միլանը» կարող է վարձակալել Քինին, իսկ «Էվերտոնը»՝ Պենտեկին:
«Միլանը» հարձակման գիծը ուժեղացնելու ևս մեկ տարբերակ ունի: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «կարմիրները» նպատակ ունեն ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին: