Ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրը: Վերջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալել է «Փյունիկ-2»-ին:
Հանդիպումն ավարտվել է «բանակայինների» հաղթանակով՝ 2:0. գոլերը խփել են Նարեկ Գրիգորյանը և Ժիրայր Շաղոյանը:
Այս հաղթանակից հետո Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը բարձրանում է 8-րդ հորիզոնական, «Փյունիկ-2»-ը 12-րդ տեղում է: