Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը որոշել է չհեռանալ ԱՊԼ-ի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ նիդեռլանդացին զրուցել է Յուրգեն Կլոպի հետ և հավաստիացել, որ կարևոր ֆուտբոլիստ է գերմանացի մասնագետի համար: Վեյնալդումը կարծում է, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի իրեն:
Հիշեցնենք, որ այժմ գործող համաձայնագիրն ավարտվում է 2021 թվականին: