«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը կարող է վերադառնալ Լա լիգա։
Marca-ի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իր նախկին թիմը՝ «Ատլետիկը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բասկերը մտադիր են 10 միլիոն եվրո առաջարկել Մարտինեսի համար, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է մյուս տարի։
«Բավարիան» ակնկալում է 12 միլիոն եվրո ստանալ «Ատլետիկից» Մարտինեսի համար։
Խավի Մարտինեսը հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2012 թվականից։ Մասնակցած 146 խաղերում նա 9 գոլ է խփել։