«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Իվան Պերիշիչի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է Bild-ը:
Խորվաթ վինգերը 2019/20 թվականների մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց մյունխենյան թիմում: Նրա իրավունքները պատկանում են «Ինտերին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանս Դիտեր-Ֆլիկը ցանկանում է, որպեսզի Պերիշիչը մնա «Բավարիայում» տեսանելի ապագայում:
«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն անձամբ բանակցում է Պերիշիչ ամբողջականբ տրանսֆերը ձեռք բերելու համար: Ավարտված մրցաշրջանում Պերիշիչը 7 գոլ է խփել «Բավարիայի» կազմում անցկացրած 35 խաղերում: