ՈՒԵՖԱ-ն անվանել է երեկ կայացած Չեմպիոնների լիգայի հանդիպումների լավագույն խաղացողների անունները:
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Լիոնի» հետ հանդիպման լավագույն խաղացող (2-1): Պորտուգալացին խփել է իր թիմի երկու գոլերը:
«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» մրցավեճում լավագույնն է ճանաչվել քաղաքաբնակների պաշտպան Կայլ Ուոքերը:
Քառորդ եզրափակչում «Ման Սիթին» կխաղա «Լիոնի» հետ: