ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։
«Երեկ երեկոյան՝ մարզման ժամանակ Թոմաս Տուխելը ձգել է ձախ կոճն ու հինգերորդ նախագարշապարային ոսկրի կոտրվածք ստացել»,- ասվում է ակումբի թվիթերյան էջի հայտարարության մեջ։
Օգոստոսի 12-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կմրցի «Ատալանտայի» հետ։