Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։
Իսպանացի թենիսիստը հրաժարվել է US Open-ում մասնակցությունից, սակայն շարունակում է մարզումները գրունտային կորտերի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել Հռոմի Մասթերսին ու Ռոլան Գարոսին։
Հերթական մարզման ընթացքում Ռաֆան ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ թենիսի գնդակով ֆանտաստիկ հնարք կատարելով։
Una especialidad de la casa: hacer que todo siempre parezca más simple de lo que en realidad es. 🔥👏✨
📹: IG/ rafaelnadal__ #Viral @RafaelNadal pic.twitter.com/hx1o10fXZT
— ESPN Tenis (@ESPNtenis) August 7, 2020
Հավելենք, որ մանկության տարիներին Նադալը զբաղվել է նաև ֆուտբոլով։ Նա «Ռեալ Մադրիդի» երկրպագու է։