Մեծ սաղավարտի երեք մրցաշարերի հաղթող, ATP 19 մրցաշարերի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները դարձել է առաջին խաղացողը 19 տարվա մեջ, ով պաշտպանել է իր առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը Ռաֆայել Նադալից հետո, ով հաղթել էր Ռոլան Գարոսը 2005 և 2006 թվականներին:
Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» առաջին տիտղոսը նվաճել է 2005 թվականին՝ արգենտինացի Մարիանո Պուերտոյի հետ խաղում (6:7 (6:8), 6:3, 6:1, 7:5): Նա իր տիտղոսը պաշտպանել է 2006 թվականին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի դեմ եզրափակիչում (1:6, 6:1, 6:4, 7:6 (7:4)):
2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիները 6:3, 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ գերմանացի Ալեքսանդր Զվերևին և երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Ավստրալիայի բաց առաջնության հաղթող: