«Տորինոն» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մարկո Ջամպաոլոյի նշանակման մասին։
«Տորինոյի» նախկին մարզիչ Մորենո Լոնգոն Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրի՝ «Բոլոնյայի» դեմ խաղից հետո (1-1) հայտարարել էր թիմից հեռանալու մասին։
2019/2020 մրցաշրջանի ավարտին «Տորինոյին» հաջողվեց պահպանել տեղը Ա Սերիայում։ Թուրինյան ակումբը, վաստակելով 40 միավոր, 16-րդ տեղը զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։
Մարկո Ջամպաոլոյի վերջին աշխատավայրը եղել է «Միլանը»։ «Ռոսոներիները» նախորդ տարվա հոկտեմբերին հեռացրին նրան պաշտոնից, բայց պայմանագիրը շարունակում էր գործել։ Մինչ այդ Ջամպաոլոն մարզել էր «Սամպդորիան», «Էմպոլին», «Բրեշիան», «Կալյարին», «Չեզենուն» և այլ ակումբներ։