«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը մոտ է Լիգա 1 տեղափոխվելուն, հաղորդում է Kicker-ը:
Նշվում է, որ «Ռենը» լրջորեն հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք, որ «Աթլետիկը» նույնպես մտադիր է ձեռք բերել Մարտինեսին, սակայն, ֆրանսիական ակումբը առավելություն ունի, քանի որ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում:
Հավելենք, որ «Բավարիան» մտադիր է բաժանվել Խավի Մարտինեսից, ինչի մասին արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին: