Ըստ La Nazione-ի, «Ֆիորենտինան» տրանսֆերային շուկայում փնտրում է տարբերակներ՝ հարձակման գիծը ամրապնդելու համար:
Հարձակվող Անդրեա Բելոտին այդ տարբերակներից մեկն է, բայց ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Տորինոյում»: Այդ իսկ պատճառով Ֆլորենցիան ներկայացնող ակումբի դիտակետում հայտնվել է Լեհաստանի հավաքականի և «Հերտայի» հարձակվող Քշիշտով Պյոնտեկը:
Հիշեցնենք, որ Պյոնտեկը նախկինում խաղացել էր «Միլանում» և այժմ ֆուտբոլիստը հնարավոր է կրկին վերադառնա Իտալիա: