«Միլանը» հայտարարել է հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի «Հերտա» տեղափոխության մասին։
«Ռոսոներիների» պաշտոնական կայքի հայտարարության համաձայն՝ գերմանական ակումբի հետ Պյոնտեկը պայմանագիր է կնքել մշտական հիմունքներով։ Պայմանագրի մանրամասները չեն նշվում։
Պյոնտեկը «Միլանում» հանդես է եկել 2019-2020 թվականների ընթացքում։ Մասնակցած 37 խաղերում լեհ հարձակվողը 15 գոլ է խփել։
Բեռլինի «Հերտայի» կազմում Պյոնտեկը խաղալու է 7 համարի մարզաշապիկով։