«Սոչիի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է ՌՖՊԼ-ի 16-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ տնային խաղի սպասելիքներից:
«Մենք ամբողջ թիմով դիտել ենք նրանց խաղը «Ֆերենցվարոշի» հետ: Կարծում եմ՝ նրանց շատ ուժեր ծախսեցին: «Զենիթի» հետ խաղը նույնպես դիտել եմ. հիանալի հանդիպում ստացվեց: ԲԿՄԱ-ն երիտասարդ կազմ ունի, բայց մենք խաղում ենք տանը, պետք է վստահ տեսք ունենանք, չպետք է թաքնվենք: Մենք լավ խաղացողներ ունենք, ափսոս, որ դեռ չի ստացվում դա ցույց տալ:
Պետք տղամարդավարի խաղանք ու ոչնչից չվախենանք: Այո, նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն, բայց երիտասարդ: Մենք պետք է միանգամից ցույց տանք՝ ովքեր են այստեղ տղամարդիկ:
Մենք դուրս ենք գալու հաղթանակի տրամադրվածությամբ: Անգամ չենք մտածում ոչ-ոքիի մասին», – Կարապետյանի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:
«Սոչի» – ԲԿՄԱ խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 10-ին, «Ֆիշտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: