Վաղը՝ օգոստոսի 3-ին, հայտնի կդառնան Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Սկզբում կհրապարակվի Հայաստանի լավագույն մարզչի անունը, այնուհետև հերթականությամբ կհրապարակվեն լրագրողների, թիմերի ավագների և մարզիչների (պաշտոնական) քվեարկության արդյունքում երրորդ, երկրորդ և առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստների անունները:
Նշենք՝ ArmSport-ը ևս մասնակցել է քվեարկությանը, և շուտով կներկայացնի իր վարկածով լավագույններին:

























































