Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում այսօր կայանում է մեկ հանդիպում. «Ալաշկերտը» հյուրընկալել է «Արարատին»:
Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Հանդիպման 4-րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվել ալաշկերտցիների դարպասին. այն դիպուկ է իրացրել Արտակ Ալեքսանյանը:
Ավելացված առաջին րոպեին 11 մետրանոց է նշանակվել արդեն արարատցիների դարպասին. Գալվաոն նույնպես չի վրիպել: Հատկանշական է, որ դարպասի ցանցը պատռված է եղել, ինչը քննարկումների ալիք է բարձրացրել:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև.