Ձյուդոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները հուլիսի 23-ից համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, ավագ մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին: