Իտալական «Պարման» հրաժարվել է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին գնելու մտքից, տեղեկացնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբը չի պատրաստվում 18 միլիոն եվրո վճարել Միրանչուկի համար:
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդը «Միլանն» է:
ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Միրանչուկը դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: