Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին «Պարի Սեն Ժերմենն» ու «Լիոնը»։
Կողմերը հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաղթողին չորոշեցին, դարպասի գրավում չարձանագրվեց։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները։