«Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հնարավոր է չտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Kicker-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը անգլիացի վինգերի վաճառքից ցանկանում է ստանալ 120 միլիոն եվրո։ 20-ամյա ֆուտբոլիստի համար այսքան գումար առաջարկելու դեպքում միայն դորտմունդցիները կնստեն բանակցությունների սեղանին։
Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները ցանկանում են նվազեցնել Սանչոյի տրանսֆերային արժեքը մինչև 100 միլիոն եվրո։
Ռուրյան ակումբում վստահ չեն, որ տրանսֆերը կիրականանա։ «Բորուսիան» օգոստոսի 10-ին վերսկսում է մարզումները։ Ակումբը ցանկանում է մինչև այդ հստակություն ունենալ այս հարցով։