Պորտուգալիայի ազգային հավաքականը պաշտոնապես հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարը։
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է թիմի՝ Կոպենհագենում գտնվող ճամբարից։ Դանիայի և Նորվեգիայի դեմ հանդիպումների նախապատրաստական գործընթացը կշարունակվի ըստ նախատեսված ծրագրի՝ հրավիրված մյուս 24 ֆուտբոլիստների մասնակցությամբ»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
Ռոնալդուն հավաքականի տեղակայման վայրը լքել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Պորտուգալացի մասնագետը հարձակվողին խաղադաշտ դուրս չէր բերել Նորվեգիայի դեմ խաղում։
Ինքը՝ ֆուտբոլիստն, այսօր ավելի վաղ սոցիալական ցանցերում հանդես էր եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին ու թիմակիցներին և ընդգծելով, որ ապագայում դեռ կներկայացնի տեղի ունեցածի իր վարկածը։
























































