Հայտնի Sofascore վիճակագրական պորտալը կազմել և ներկայացրել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Շաբաթվա լավագույն թիմում (Team of the week) ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը վիճակագրական կենտրոնի կողմից ստացել է բարձր՝ 8.6 գնահատական։ Խորհրդանշական հավաքականում Սպերցյանը տեղ է զբաղեցրել «Բարսելոնայի» հարձակվողներ՝ իսպանացի Լամին Յամալի (9.8) և անգլիացի Էնթոնի Գորդոնի (8.7), ինչպես նաև պորտուգալացի Ժոաու Ֆելիքսի (8.2) կողքին։ Լավագույնների շարքում տեղ են գտել նաև դարպասապահ Կոշտան, պաշտպաններ Ականջին, Մավրոպանոսը, Էլվեդին, ինչպես նաև Այարին, Պալսոնն ու Զալևսկին։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը տնային խաղում մրցել էր Չեռնոգորիայի ընտրանու հետ (2-3), որում Սպերցյանը հեռահար հարվածով դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ։ Այժմ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գտնվում է Կիպրոսում, որտեղ նախապատրաստվում է երրորդ տուրի հանդիպմանը։
Կիպրոս – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Նիկոսիայի «GSP» մարզադաշտում, և կմեկնարկի ժամը 20:00-ին։
























































