Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ տուրի՝ Դանիայի դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի, ապա հիմնական կազմում կխաղա Գոնսալու Ռամուշը։ Կարո՞ղ է արդյոք Կրիշտիանուն դաշտ դուրս գալ փոխարինման։ Պատասխանում եմ վերջին անգամ․ ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել խաղի ընթացքում։ Եթե մեզ պետք լինի Կրիշտիանուն, նա դուրս կգա դաշտ։ Եթե ոչ՝ չի խաղա»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի նախորդ՝ Նորվեգիայի դեմ խաղում Ռոնալդուն նույնպես ամբողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին, ինչի պատճառով լուրջ սկանդալ էր հասունացել։
Հավելենք, որ Դանիա — Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
























































