<<Բարսելոնայի>> ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է հայտնվել ամերիկյան <<Ինտեր Մայամիում>>: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Կատալոնացիները դեռ չեն կողմնորոշվել ֆուտբոլիստի ապագայի հարցում, և հաշվի առնելով , որ նա 33 տարեկան են ու այլևս առաջվանը չէ, ակումբում պատրաստ են հրաժարվել նրա ծառայություններից:
Մյուս կողմից, ակումբում հաշվի են առնում, որ Սուարեսը Լեո Մեսսի լավագույն ընկերներից է, իսկ պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: Միևնույն ժամանակ կատալոնացիները չեն ցանկանում ֆուտբոլիստին բաց թողնել անվճար:
MLS-ի պրակտիկան ցույց է տալիս, որ այնտեղ հազվադեպ են տրանսֆերների դիմաց գումար վճարում, և կա հավանականություն, որ ուրուգվայցին <<Ինտեր Մայամի>> կտեղափոխվի անվճար: