«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական շտաբը համալրել են իսպանացի ֆիզիոթերապևտներ Էնրիկե Ֆերնանդես Խիլը և Լուսիա Լաֆուենտե Գոնսալեսը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի կայքը։
Նշվում է, որ Էնրիկեն աշխատելու է գլխավոր թիմի հետ, իսկ Լուսիան՝ ակումբի երկրորդ և ակադեմիայի թիմերի հետ։
Էնրիկե Ֆերնանդես Խիլը մասնագիտական կրթություն ստացել է Իսպանիայի հավաքականի՝ Լա Կորունյայի մարզաբազայում, աշխատել է իսպանական կլինիկաներում, եղել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի բժիշկը։
Լուսիա Լաֆուենտե Գոնսալեսը մասնագիտական կրթությունը ստացել է Իսպանիայում, աշխատել է իսպանական կլինիկաներում, ինչպես նաև մի շարք մարզիկների հետ։