«Արարատ-Արմենիան» հայտարարել է պաշտպան Ռուժդի Աշենտեի թիմից հեռանալու մասին։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է։
Աշենտեն «Արարատ-Արմենիայում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում Աշենտեն մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու մաղթել հաջողություն։