Մյունխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայելը հեռանում է գերմանական ակումբից, տեղեկացնում է Bild-ը:
«Որոշել ենք չերկարաձգել պայմանագիրը Ռաֆայելի հետ: Նա երկար տարիներ եղել է մեր մի մասնիկը: Ռաֆայելն արժանի է պատվով հեռանալու»:
Հիշեցնենք, որ Ռաֆայելը 7-րդ մրցաշրջանն էր անցկացնում «Բորուսիայի» կազմում:
Հավելենք, որ 35-ամյա բրազիլացին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում:
Այս տարիների ընթացքում Ռաֆայելը «Բորուսիայում» անցկացրել է 200 հանդիպում ու դարձել ՝ 71 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: