Իտալական «Պերուջան» իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Սերսե Կոսմին: Հիշեցնենք, որ Կոսմին գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր սույն թվականի հունվարի 4-ին:
Այս ընթացքում թիմը տարել է 4 հաղթանակ, խաղացել 3 ոչ-ոքի ու կրել 10 պարտություն:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնին կվերադառնա Մասիմո Օդոն, որին էլ հենց փոխարինել էր Կոսմին:
Սերիայի Բ-ի ավարտից 3 տուր առաջ «Պերուջան» 16-րդ տեղում է:
























































