Իտալական «Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրն իր առաջատար հարձակվող Էդին Ջեկոյի հետ, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Հավանական նոր պայմանագիրը գործելու է մինչև 2023 թվականը: Ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2022-ին:
Նախկինում նշվում էր, որ «Ռոման» պատրաստ է հրաժարվել Ջեկոյից, քանի որ ֆուտբոլիստը բավական բարձր աշխատավարձ է ստանում:
Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում և դարձել ՝ 14 գոլի հեղինակ: