«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վճռական է տրամադրված նոր հարձակվող ձեռք բերելու հարցում, ով կարող է նպաստել թիմի հարձակողական ներուժի ավելացմանը:
Ըստ Express-ի, գերմանացի մարզիչը իր ուշադրությունը հառել է «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի վրա, ով Բունդեսլիգայում է իր առաջին մրցաշրջանում արդեն իսկ բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրել՝ 31 խաղում դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Նշվում է, որ «Բորուսիա Մ»-ն իր հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո, բայց «Լիվերպուլի» ղեկավարները, կորոնավիրուսի համաճարակի պատճառով տնտեսական ճգնաժամի պայմաններում, կփորձեն բանակցել տրանսֆերի արժեքի իջեցման շուրջ: