Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է իտալական Calciomercato պարբերականը։
Ըստ աղբյուրի տրամադրած տվյալների՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսպանական գրանդը, և նա գտնվում է ակումբի տրանսֆերային «ռադարներում»:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Թյուրամը ակումբայիմ մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։


























































