Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել թիմի ավագ Սերխիո Ռամոսի ներդրումը մադրիդյան թիմում: Այս մասին հաղորդում է Lequipe.fr-ը:
«Դուք ուզում եք իմանալ Սերխիո Ռամոսի կարևորությո՞ւնը. նա մեր առաջնորդն է, թիմի շարժիչ ուժը: Ռամոսը մեր կապիտանն է, և կարծում եմ, որ բոլոր խաղացողները գոհ են մեր կապիտանից»,-ասել է Զիդանը:
Իսպանական Լա լիգայի վերջին տուրից առաջ Մադրիդի «Ռեալը» նվաճեց չեմպիոնի կոչումը: