«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ու պաշտպան Սերխիո Ռամոսը վերադարձել են մադրիդյան թիմի ընդհանուր խմբի մարզումներին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստներն ապաքինվել են վնասվածքներից:
Սպասվում է, որ նրանք կկարողանան մասնկցել մարտի 13-ին Լա Լիգայի 27-րդ տուրում կայանալիք «Էլչեի» դեմ խաղին: