«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ չէ, որ ակումբը տրանֆերային պատուհանի ընթացքում կարող է նոր հնչեղ ձեռքբերումներ կատարել։
«Մեծ գնումներ չեն լինի։ Դժվար է խնդրել խաղացողներին կրճատել աշխատավարձերը, իսկ հետո ինչ-որ մեկի հետ պայմանագիր ստորագրել։
«Ռեալը» կզբաղվի կազմի ուժեղացմամբ, երբ լինի դրա հնարավորությունը»,-ասել է Պերեսը El Transistor-ի հետ զրույցում։
«Ռեալը» երեկ Լա լիգայի 37-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն 34-րդ անգամ։